«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն Անգլիայի առաջնության 38-րդ տուրի՝ «Քրիստալ Փելասի» դեմ խաղից առաջ գրառում է կատարել իր X սոցիալական ցանցի էջում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ 26-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին։ Ալեքսանդր-Առնոլդի համար սա կարող է լինել վերջին խաղը մերսիսայդցիների կազմում։
«20 տարի։ Ես ամեն ինչ տվեցի», — գրել է պաշտպանը՝ հրապարակելով իր լուսանկարը,։
Ավելի վաղ «Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը հիասթափություն էր հայտնել «մերսիսայդցիների» որոշ երկրպագուների հանդեպ, որոնք բացասաբար էին արձագանքել Ալեքսանդր-Առնոլդի ակումբից հեռանալուն։ Գերմանացի մարզիչը նշել է, որ 26-ամյա խաղացողը շատ բան է արել ակումբի համար։