Տիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում 2։1 հաշվով առավելության հասավ «Միլսամիի» նկատմամբ՝ պատմության մեջ 13-րդ անգամ դառնալով Մոլդովայի գավաթակիր։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը մոլդովական ակումբի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Նշենք, որ 21-ամյա խաղացողը առաջին տիտղոսն է նվաճել Տիրասպոլը ներկայացնող ակումբի կազմում։