Իտալական Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում, «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել է «Կալյարիին» և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Այսպիսով, նեապոլցիները պատմության մեջ 4-րդ անգամ հռչակվել են Իտալիայի առաջնության հաղթող․ 2024/15 մրցաշրջանը թիմն ավարտել է 82 միավորով միաձնյա գլխավորելով աղյուսակը։
Ա Սերիա, 38-րդ տուր
«Նապոլի»-«Կալյարի»՝ 2։0
Գոլերը՝ Սքոթ Մաքթոմինեյ (42′), Ռոմելու Լուկակու (51′)
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում նորընծա չեմպիոնները միայն մեկ միավորով գերազանցեցին «Ինտերին»։