Բրունո Ֆերնանդեշը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու հնարավորության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Հիլալը»։
«Ես կմնամ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև ակումբը չասի, որ իմ հեռանալու ժամանակն է։ Պատրաստ եմ աշխատել, որպեսզի ակումբը կարողանա վերադառնալ իր լավագույն օրերին։
Ֆուտբոլում երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո։
Եթե ակումբը որոշի, որ ժամանակն է բաժանվել, քանի որ ուզում է գումար վաստակել, թող այդպես էլ լինի։ Ֆուտբոլում երբեմն դա պատահում է», — մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» ավագին A Bola-ն։