Փիրս Մորգանը, ով «Արսենալի» երկրպագու է, քննադատել է Եվրոպա լիգայի եզրափակչում ֆուտբոլի մակարդակը։ Մրցաշարի վերջին հանդիպմանը «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Սա, հավանաբար, եվրագաթների եզրափակիչների պատմության մեջ ամենավատ որակի հանդիպումն էր։ Անկասկած, ապշած եմ։
Այնուամենայնիվ, այս անօգուտ ծույլերի խմբից մի քանիսը հաջորդ մրցաշրջանում կլինեն Չեմպիոնների լիգայում։
Այսինքն՝ ես դա սպասում էի «Տոտենհեմից», բայց «Մանչեսթեր Յունայթեդից»՞ ․․․Դա ամոթ է»,- գրել է Մորգանը։
«Տոտենհեմի» սարսափը նրանց սարսափելի մրցաշրջանում Եվրոպա լիգայի գավաթը նվաճելուց հետո իմ սարսափն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ անհրաժեշտություն առաջացավ զանգահարել հորս, ով «Տոտենհեմի»երկրպագու է, և շնորհավորել նրան»,- ևս մեկ գրառում է արել Մորգանը։