Ռոյ Քինը խոսել է «Տոտենհեմի»՝ Եվրոպա լիգայում տարած հաղթանակի մասին։ Թիմը գավաթը նվաճեց՝ մրցաշարի վճռորոշ հանդիպմանը 1-0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Տոտենհեմն» այս մրցաշրջանում ավելի շատ գավաթներ է նվաճել, քան «Արսենալը»։ Համեմատած այլ ակումբների հետ, նրանք քննադատության արժանացան ինչպես ոչ մի այլ ակումբ։
Նրանք, անշուշտ, իրենց ոճով չէին հանդես գալիս։ Նրանք շատ լավ պաշտպանվեցին, նրանց հարձակողական ֆուտբոլը լավագույնը չէր, բայց դա այդքան էլ կարևոր չէ։ Ինչ վերաբերում է վերջին մի քանի տարիների քննադատությանը, մենք ասացինք, որ նրանք ունեն հիանալի մարզադաշտ, բայց գլխավորը գավաթներ նվաճելն է։
Հիմա նրանք կարող են դիպչել այս գավաթին և իսկապես վայելել այն։ Երբ ֆուտբոլիստները վերադառնան նախամրցաշրջանային հատվածին, նրանք կիմանան, որ Չեմպիոնների լիգայում են, և դա ֆանտաստիկ ազդեցություն կունենա ակումբի վրա», — CBS Sports-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը։