«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը շնորհավորել է «Տոտենհեմին» Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթանակի կապակցությամբ: Մրցաշարի վճռորոշ հանդիպմանը լոնդոնյան ակումբը 1-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Շնորհավորում եմ, Տոտենհեմ», — գրել է Քեյնը։
Քեյնը «Տոտենհեմի» կազմում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին և լոնդոնյան ակումբի հետ չի նվաճել ոչ մի տիտղոս: Նա ակումբի կազմում անցկացրել է 435 հանդիպում՝ խփելով 280 գոլ։
«Տոտենհեմը» նվաճեց իր առաջին տիտղոսը 2008 թվականից ի վեր։