«Տոտենհեմը» նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս հաղթանակը ավտոմատ կերպով թիմին հնարավորություն է տալիս մասնակցելու Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին։
Հատկանշական է, որ «Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ զբաղեցնում է 17-րդ տեղը։ Առաջին անգամ է, որ նման դիրք զբաղեցնող թիմը եվրագավաթի տիտղոս նվաճում։
Սա «Տոտենհեմի» առաջին տիտղոսն է 2008 թվականից ի վեր։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմը» մեկ միավորով հետ է իր ներկայիս մրցակից «Մանչեսթեր Յունայթեդից», որը զբաղեցնում է 16-րդ տեղը։