Եվրոպա լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակչում Բիլբաոյում հանդիպեցին անգլիական երկու ակումբներ՝ «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Առաջին խաղակեսից հետո լոնդոնյան թիմը հաղթում էր։ Հանդերձարան գնալուց առաջ աչքի ընկավ Բրենան Ջոնսոնը։
Երկրորդ խաղակեսում դրվագներից մեկում ՄՅՈւ-ն մոտ էր մրցակցի դարպասը գնդակն ուղարկելուն, սակայն այդ դրվագում ֆանտաստիկ սեյվ կատարեց լոնդոնցիների պաշտպան Միկի Վան դե Վենը։
Ջոնսոնի գոլը միակն էր եզրափակիչում ու լոնդոնյան թիմը հաղթեց 1-0 հաշվով՝ նվաճելով ոչ միայն ԵԼ-ի հաղթողի տիտղոսը, այլ նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
«Տոտենհեմը», որը հիմնադրվել է 1882 թվականին, երրորդ անգամ դարձավ ՈՒԵՖԱ գավաթի/ Եվրոպա լիգայի մրցաշարի հաղթող։ Նշենք, որ լոնդոնյան թիմն այս մրցաշարի անդրանիկ առաջնության հաղթողն է՝ 1972 թվականին, իսկ երկրորդ անգամ հաղթել էր 1984 թվականի։ Թիմը ևս մեկ անգամ մասնակցել էր եզրափակիչին 1974 թվականին։
2019 թվականին «Տոտենհեմը» մասնակցեց նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, որտեղ զիջեց «Լիվերպուլին»։
«Տոտենհեմը» բրիտանական առաջին թիմն է, որը հաղթել եվրագավաթային մրցաշարում․ 1963 թվականին թիմը հաղթեց Գավաթակիրների գավաթի մրցաշարը։
Լոնդոնցիները նաև Անգլիայի կրկնակի չեմպիոն է, Անգլիայի գավաթի 8-ակի հաղթող, 4 անգամ հաղթել է Լիգայի գավաթը, 7 անգամ՝ Սուպերգավաթի հաղթող։