Անգլիական ակումբների շրջանում այս տարի տիտղոս են նվաճել այն ակումբները, որոնց տարբերանշանում առկա է թռչյուն կամ այս կենդանիները հանդիսանում են ակումբի խորհրդանիշ։
«Լիվերպուլը» դարձել է Անգլիայի չեմպիոն։
«Քրիսթալ Փելասը» նվաճել է Անգլիայի գավաթը, իսկ «Նյուքասլը», որոնց անվանում են «կաչաղակներ»՝ Լիգայի գավաթը։
Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա այսօր տիտղոս պետք է նվաճի «Տոտենհեմը»․ լոնդոնյան թիմն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին։