«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացահայտել է այն պայմանը, որի դեպքում կարող է լքել անգլիական ակումբը։
«Ես ակումբին ասացի, որ չեմ ուզում մեծ կազմ։ Ես չեմ ուզում հինգ կամ վեց ֆուտբոլիստ թողնել տրիբունաներում, ինձ դա պետք չէ։
Ես կհեռանամ։ Եթե նրանք չձևավորեն կոմպակտ թիմ, ես չեմ մնա։
Իմ հոգու համար անհնար է մեծ թվով ֆուտբոլիստներ թողնել տրիբունաներում և թույլ չտալ նրանց հանդես գալ», — Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։