«Բարսելոնան» տոնական մթնոլորտում է՝ նշելով Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնությունը և հրաժեշտ տալով մրցաշրջանին սեփական հարկի տակ։
Նախավերջին տուրում «բլաուգրանաների» մրցակիցը «Վիլյառեալն» է, և թիմը ցանկանում է հաղթանակով ամբողջացնել մրցաշրջանը։
Մարզիչ Հանսի Ֆլիկը հրապարակել է հանդիպման հայտացուցակը։
Հայտավորված են հետևյալ 23 ֆուտբոլիստները․
Տեր Շտեգեն, Կուբարսի, Բալդե, Ինիգո Մարտինես, Գավի, Պեդրի, Լևանդովսկի, Անսու Ֆատի, Ռաֆինյա, Ինյակի Պենյա, Պաբլո Տոռե, Քրիստենսեն, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Պաու Վիկտոր, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Էրիկ Գարսիա, Հեկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Սերխի Դոմինգես, Վոյցեխ Շչեսնի։
«Թիմն ամբողջությամբ կենտրոնացած է՝ երկրպագուներին ևս մեկ ուրախություն պարգևելու և Օլիմպիական Լյուիս Կոմպանիս մարզադաշտում այս հանդիպումը վերածելու արժանի չեմպիոնական տոնակատարության»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում։
Հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 18-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։