Այսօր պատմական օր է «Էվերթոնի» համար։ Ակումբն իր վերջին հանդիպումն է անցկացնելու «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում՝ խաղալով «Սաութհեմփթոնի» դեմ։
«Էվերթոնը» այս լեգենդար մարզադաշտում հանդես է եկել 133 տարի՝ անցկացնելով 2791 հանդիպում՝ խփելով 5370 գոլ։ Խաղից առաջ երկրպագուները տպավորիչ կերպով դիմավորել են թիմի ավտոբուսը։
Հաջորդ մրցաշրջանից «Էվերթոնը» կտեղափոխվի նոր՝ 52,888 տեղանոց «Հիլ Դիքինսոն» մարզադաշտ։ Գուդիսոն Պարկը չի քանդվի և կդառնա ակումբի կանանց թիմի մարզաբազան։
Goodison Road filling up early! #EndOfAnEra pic.twitter.com/TkPKJ01na9
— Everton (@Everton) May 18, 2025