«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0):
«Խնդիրն այն է, որ մամուլում կարծում են, որ սա նույն «Չելսին» է, ինչ տարիներ առաջ։
Սա նույնը չէ։ Խոսքը կարևոր բան կառուցելու մասին է։ Մարդիկ պետք է վստահեն մեզ. մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում», — Մարեսկային մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս պահին լոնդոնյան թիմը 4-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։