«Արսենալը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Սպորտինգի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Դյոկերեշի հետ, հաղորդում է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբն արդեն համաձայնության է եկել շվեդ ֆուտբոլիստի հետ չորս կամ հինգ տարվա պայմանագրի շուրջ՝ 8,3 միլիոն եվրո աշխատավարձով։
Իր հերթին, «Սպորտինգը» կստանա 75 միլիոն եվրո փոխհատուցում։
Դյոկերեշը պորտուգալական ակումբում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից, երբ նա տեղափոխվեց «Քովենթրիից» 24 միլիոն եվրոյի դիմաց։ Նախկինում նա հանդես է եկել «Բրայթոնի» կազմում։
Այս մրցաշրջանում Դյոկերեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, խփել 52 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։