Էրլինգ Հալանդի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում՝ «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակիչում, չպետք է կասկածի տակ դրվի։ Չնայած վիճակագրությանը՝ նորվեգացի հարձակվողը մնում է թիմի գլխավոր հարվածային ուժը։ Այս մասին գրում է Goal-ը։
Հալանդը վերադարձել է վեցշաբաթյա դադարից հետո, սակայն «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (0:0) գոլ չի խփել։ Պեպ Գվարդիոլան չհաստատեց նրա մասնակցությունը Ուեմբլիում կայանալիք եզրափակիչին, բայց խնդիրը Հալանդը չէ։ Թիմակիցները, մասնավորապես կիսապաշտպանները, չեն ապահովում անհրաժեշտ գոլային փոխանցումներ։
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Ֆիլ Ֆոդենը, Կևին Դե Բրույնեն և Ջերեմի Դոկուն զգալիորեն նվազեցրել են արդյունավետությունը։ Դե Բրույնեն Հալանդին կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում, ինչը հանգեցնում է նրա մեկուսացմանը հարձակման գծում։
Այդուհանդերձ, Հաալանդը խփել է 30 գոլ՝ եռապատկելով թիմի երկրորդ ռմբարկուի ցուցանիշը։ Նրա հիմնական խնդիրը ոչ թե մարզավիճակն է, այլ կիսապաշտպանների կողմից աջակցության բացակայությունը։ Գվարդիոլայի խնդիրն է խաղը կառուցել Հալանդի ուժեղ կողմերին համապատասխան։
Ուեմբլին Հալանդի համար մնում է այն սակավաթիվ մարզադաշտերից, որտեղ նա գոլ չի խփել։ Եզրափակիչը նրա համար հնարավորություն է կոտրելու այդ վիճակագրությունը, եթե թիմակիցներն ապահովեն անհրաժեշտ աջակցությունը։