Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական կայքում հրապարակել է, թե ինչպիսին կլինի թիմի տնային համազգեստը 2025/2026 մրցաշրջանում։ Իտալական ակումբի տեխնիկական հովանավորը գերմանական adidas ընկերությունն է։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36 տուրից հետո «Արսենալը» 68 միավորով երկրորդ տեղում է։ Ավելի վաղ «Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովել էր չեմպիոնական տիտղոսը։ Միկել Արտետայի թիմը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին երկու խաղերում կխաղա «Նյուքասլի» և «Սաութհեմփթոնի» դեմ։
Ավելի վաղ «Արսենալը» Չեմպիոնների լիգայից դուրս էր մնացել կիսաեզրափակչում՝ ընդհանուր 4-0 հաշվով պարտվելով ՊՍԺ-ին։