Հայտնի է դարձել, թե որքան գումար է պատրաստ Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Sky Sports-ի տվյալներով՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կկարողանա նոր տրանսֆերների վրա ծախսել 100 միլիոն ֆունտ։
Միաժամանակ, աղբյուրի տվյալներով, թիմի ներկայիս ֆուտբոլիստների տրանսֆերների հնարավոր վաճառքից ստացված միջոցները ևս կգումարվեն ու կընդլայնեն տրանսֆերային բյուջեն։
«Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակն ամենայն հավանականությամբ կլինի նոր կենտրոնական հարձակվողը․ դիտարկվում է երկու շվեդ ֆուտբոլիստի՝ Վիկտոր Դյոկերեշի ու Ալեքսանդր Իսակի թեկնածությունը։
Մյուս նպատակներն են իսպանացի ֆուտբոլիստներ․ խոսքը կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի ու վինգեր Նիկո Ուիլյամսի մասին է։