Այսօր՝ մայիսի 8-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղերը։
«Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Յուրգորդենին» (ընդհանուր 5:1)։ «Ազնվականները» շատ հանգիստ դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում պատկերն այլ էր․ «Ֆիորենտինան» և «Բետիսը» որոշեցին հաղթեցին արդեն լրացուցիչ ժամանակում։ Ուժեղ գտնվեցին իսպանական ակումբի ֆուտբոլիստները՝ մրցակցին ընդհանուր 4։3 հաշվով հաղթելով։
Այսպիսով, եզրափակիչում միմյանց կհանդիպեն «Չելսին» և «Բետիսը»։
Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, լեհական Վրոցլավ քաղաքի «Տարչինսկի Արենա» մարզադաշտում։
Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ