ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն սահմանեց Ֆրանսիայի ակումբների ֆուտբոլիստների շրջանում Չեմպիոնների լիգայում արդյունավետության ռեկորդ։
Նա այս մրցաշրջանում կատարել է 12 գոլային գործողություն։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան հանդիպմանը գոլային փոխանցում կատարած Դեմբելեն դարձավ Չեմպիոնների լիգայում ֆրանսիական ակումբների պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ մեկ մրցաշրջանում գոլային գործողությունների քանակով։
27-ամյա ֆուտբոլիստը ՉԼ-ի 2024/2025 մրցաշրջանում անցկացրած 14 հանդիպմանը խփել է ութ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։