«Մանչեսթեր Սիթիի» 33-ամյա կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ակումբի ղեկավարությանը հստակորեն հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե նրանք, ինչպես նաև «Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, փոխեն իրենց դիրքորոշումը թիմում նրա ապագայի վերաբերյալ։
Այդ մասին հայտնում է Give me Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի ֆուտբոլիստը « ցանկություն ունի ապացուցելու, որ դեռ կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակով»։
33-ամյա կիսապաշտպանը նաև կարծում է, որ կարող է օգնել թիմին վերադարձնել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը հաջորդ մրցաշրջանում:
Այդ է պատճառը, Դե Բրույնեն չափազանց հիասթափված էր, երբ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարները ասել էին, որ չեն երկարաձգի նրա պայմանագիրը, որը լրանում է հաջորդ ամռանը։