Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղի հիմնական ժամանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ՝ 3։3։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 99-րդ րոպեին «ներաձուրիի» հաղթական գոլը հեղինակեց Դավիդե Ֆրատեզին՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ինտերին»։
Միլանյան ակումբը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ դուրս եկավ՝ ընդհանուր 7:6 հաշվով։
Եզրափակիչում «Ինտերը» կխաղա ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։
«Ինտեր» — «Բարսելոնա»՝ 4։3
Գոլերը՝ Լաուտարո Մարտինես (21), Հական Չալհանօղլու (45+1, 11մ), Ֆրանչեսկո Աչերբի (90+3)․ Դավիդե Ֆրատեզի (99) — Էրիկ Գարսիա Դանի Օլմո, Ռաֆինյա (88)
Հանդիպման գոլեր կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։