«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը մեկնաբանել է Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի՝ «Ռեալ» տեղափոխվելու որոշումը։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտին, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, կլքի թիմը։ Պաշտպանն արդեն համաձայնեցրել է 5-ամյա պայմանագիր «Ռեալի» հետ։
«Ոմանք կասեն, որ «Ռեալում» խաղալն այդքան չարժեր։ Մյուսները կպնդեն, որ պետք է խաղալ «Ռեալում», քանի որ դա աշխարհի ամենամեծ ակումբն է։
Դուք կարող եք անտեսել երկրպագուների զգացմունքները՝ սա ձեր կարիերան է, և դուք ունեք մեկ հնարավորություն։ Չեմ կարծում, որ «Լիվերպուլի» որևէ երկրպագու կժխտի, որ «Ռեալը» աշխարհի խոշորագույն ակումբներից է։ Բայց հենց երկրպագուների սերն է, որ նա զոհաբերում է։
Երկրպագուների սերն ու նվիրվածությունը կարևո՞ր են ֆուտբոլիստի համար։ Ինձ համար՝ այո, բայց ես երբեք չեմ հայտնվել այնպիսի իրավիճակում, որ ընտրություն կատարեի «Ռեալի» մակարդակի ակումբի միջև։
Հիասթափված եմ, որ, լինելով ակադեմիայի սան, նա չի համարում «Լիվերպուլը» բավարար մեծ ակումբ։ Այս թիմը Եվրոպայի լավագույն հնգյակում կամ վեցյակում է և վերջերս դարձել է ներքին առաջնության չեմպիոն»,- Կարագերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։