Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 3։4 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»՝ խաղադաշտ դուրս բերելով իր ամենաերիտասարդ կազմն ԱՊԼ-ի պատմության մեջ (Բայընդըր, Դե Լիխտ, Շոու, Ամաս, Ֆրեդրիքսոն, Մայնու, Մաունթ, Գարնաչո, Ուգարտե, Դորգու, Օբի-Մարտին)։
«Կարմիր սատանաների» կազմում աչքի ընկան Մեյսոն Մաունթը, Ալեխանդրո Գառնաչոն և Ամադ Դիալոն։ «Բրենթֆորդի» կազմում դուբլ ձևակերպեց Կևին Շեյդը, մեկ անգամ աչքի ընկավ Յոան Վիսան։ Մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լյուկ Շոուն։
«Բրենթֆորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող «Բրայթոն» — «Նյուքասլ» և «Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ» խաղերում գրանցվեց 1:1 հաշիվը։
«Բրայթոն» — «Նյուքասլ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ» հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո