«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը պատմել է, որ Յուրգեն Կլոպը շնորհավորել է իրեն Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
«Ամենահայտնի մա՞րդը, ով ինձ հաղորդագրություն է ուղարկել․․․ Կարծում եմ՝ դա Յուրգեն Կլոպն էր։ Ի՞նչ ասաց նա։
Նա շնորհավորեց ինձ և ասաց, որ հիմա ես գիտեմ, որ այս ակումբը յուրահատուկ է, և որ ես նրա պատմության մի մասն եմ։ Նա շատ ուրախ էր երկրպագուների և ակումբի համար», — Սլոտի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նիդեռլանդացի մասնագետը «Լիվերպուլը» գլխավորեց 2024 թվականի մայիսի 20-ին՝ փոխարինելով Կլոպին։