«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայում չեմպիոնական մրցավազքի մասին։
«Այս Սկուդետտոն իմ գլուխգործոցը կլինի՞․․․ Ես սա կասեմ միայն այն ժամանակ, երբ դա տեղի ունենա։ Եկեք չխոսենք այն բաների մասին, որոնք դեռ գոյություն չունեն, ես վերջին տուրում հաղթել եմ և կորցրել Սկուդետտոն։
Ով նվաճում է տիտղոսը, նա է գրում պատմությունը, իսկ մնացած բոլորը կարդում են այն։
Ոչ ոք մեզ չի հիշի, եթե մենք երկրորդ տեղը գրավենք, պատմությունը պետք է գրվի հաղթանակներով,- մեջբերում է Կոնտեին TuttomercatoWeb-ը։