Եվրոպա լիգայի 2024/2025թթ․ խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։
Դուբլ ձևակերպեց Բրունու Ֆերնանդեշը, մեկ անգամ աչքի ընկավ Կազեմիրոն։
«Ատլետիկ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման գոլերը՝ այստեղ
Զուգահեռաբար ընթացող «Տոտենհեմ»-«Բուդյո Գլիմտ» խաղում ուժեղ գտնվեցին տանտերերը՝ 3:1: Լոնդոնյան ակումբի կազմում գոլ խփեցին Բրենան Ջոնսոնը, Ջեյմս Մեդիսոնը և Դոմինիկ Սոլանկեն։ Նորվեգական ակումբի կազմում գոլ խփեց Ուլրիկ Սալտնեսը։
«Տոտենհեմ» — «Բուդյո Գլիմտ» հանդիպման գոլերը՝ այստեղ
Մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը մայիսի 8-ին է։