Իտալական «Միլանի» հետաքրքրությունների շրջանակը գնալով լայնանում է: Այս անգամ իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Դենիս Պոպովի տրանսֆերը:
MilanNews24-ի հաղորդմամբ, ակումբներն արդեն սկսել են 21-ամյա պաշտպանի տրանսֆերի շուրջ բանակցությունները:
Նշվում է, որ «Դինամոյի» ու «Միլանի» միջը բանակցություններին կարող է օգնել Ուկրաիայի հավաքականի գլխավոր մարզիչ ու Միլանի նախկին ռմբարկու Անդրեյ Շևչենկոն:
Կողմերը կարող են համաձայնության գալ 15 մլն եվրոյի շուրջ: