Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց ՊՍԺ-ին (0:1)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Ուսման Դեմբելեն՝ գրանցելով իր 11-րդ արդյունավետ գործողությունը ՉԼ-ի ընթացիկ մրցաշարում (8 գոլ, 3 փոխանցում) և կրկնելով Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում գրանցած մեկ մրցաշրջանի ռեկորդը։
«Զինագործների» համար սա առաջին պարտությունն էր «Էմիրեյթսում» Չեմպիոնների լիգայի վերջին 12 խաղերում։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին՝ Փարիզում։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։