Իտալացի պաշտպան Անդրեա Կամբիասոն, ով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում», հնարավորություն ունի կարիերան շարունակել «Մառախլապատ Ալբիոնում»։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Կամբիասոն կարող է փոխել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։