Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացված Եվրոպայի սամբոյի առաջնությունում, ինչպես արդեն հայտնի է, առաջինը մրցագորգ ելան մեծահասակները: Նրանց հաջորդեցին տարիքային մյուս խմբերի ներկայացուցիչները:
Երիտասարդների մրցաշարում գերազանց հանդես եկավ Մհեր Օհանյանը / 71 կգ /: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը: Նրա հինգ թիմակիցներ դարձան երկրորդ մրցանակակիր:
Հայաստանը մեկ հաղթող ունեցավ նաև պատանիների մրցավեճում: Նա դարձյալ 71 կգ քաշային մարզիկ է՝ Գոռ Շատվերյանը: Այդ տարիքային խմբում մեր թիմը ունեցավ երկուական արծաթե և բրոնզե մեդալ:
Դեռահասների մրցումներում մերոնց հաշվին գրանցվեց մեկ երկրորդ և երեք երրորդ մրցանակ:
Արդյունքում, տարիքային չորս խմբերում, Հայաստանի մարզիկ – մարզուհիները նվաճեցին 21 մեդալ՝ 3 ոսկե, 5 արծաթե և 13 բրոնզե: