«Չելսին» մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի հետ՝ չնայած թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ցանկությանը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է, որ ակումբը ցանկանում է առաջիկա ամռանը պայմանագիր կնքել ավելի երիտասարդ խաղացողների հետ, որոնք իրենց ակումբներում պարբերաբար խաղաժամանակ են ստացել։
Հիշեցնենք, որ 33-ամյա կիսապաշտպանը այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով կլքի «քաղաքայինների» ճամբարը։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։