«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան իր էջում գրել է, որ սկսում է նոր բան սովորել։
«Միշտ մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ։ Եկել է սովորելու ժամանակը»,- գրել է պորտուգալացին։ Նա նոթատետրի ու գրիչի ֆոնին լուսանկար է հրապարակել՝ չկոնկրետացնելով, թե ինչ է պատրաստվում սովորել։
Ռոնալդուն թուրինյան ակումբ էր տեղափոխվել 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից»։