Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն 40 միլիոն եվրոյով կվաճառի իսպանական «Վալյադոլիդը»։
Ինչպես հաղորդում է As-ը՝ մեջբերելով Cadena SER-ին, բրազիլացի նախկին ֆուտբոլիստը առաջիկա օրերին կամ շաբաթներին կվաճառի ակումբը։
Վաճառքի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ առաջ, սակայն երկու կողմերը չեն կարող այդ մասին հայտարարել մինչև մայիս, ուստի գնորդը դեռ հայտնի չէ։ Ակնկալվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 40 միլիոն եվրո:
Ռոնալդոն «Վալյադոլիդի» սեփականատերն է 2018 թվականից: