Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանն անցկացվում է բոլորովին նոր ձևաչափով, սակայն մրցաշարի հանդիպումների կանոնակարգի փոփոխությունները, որոնք պատրաստում է ՈւԵՖԱ-ն, վաղուց են հասունանում։
Bild-ի փոխանցմամբ՝ ՈւԵՖԱ-ն վերջապես որոշել է քննարկել լրացուցիչ ժամանակը կանոնակարգից հանելու հարցը։
Եթե երկրորդ հանդիպման 90 րոպեից հետո հաշիվը հավասար լինի, թիմերը չեն անցկացնի ևս երկու 15 րոպեանոց խաղակես, այլ անմիջապես կանցնեն 11 մետրանոց հարվածաշարի:
Ճիշտ է, հավելյալ ժամանակը նշանակում է ավելի շատ րոպեներ՝ էլ ավելի շատ գովազդ ցուցադրելու համար՝ լինի դա վահանակների վրա, թե հեռուստատեսությամբ: Այնպես որ, հնարավոր է դա խոչընդոտ հանդեսանա, որ եվրոպական ֆեդերացիան կորոշի գնալ նման քայլի։
Նաև նախկինում նույն երկրի թիմերը չէին կարող հանդիպել միմյանց 1/8 եզրափակչում, սակայն այս մրցաշրջանում կանոնը չեղարկվեց։ Բայց ՈւԵՖԱ-ն պատրաստվում է հետ բերել այս կանոնը: