Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» խաղն ընթացիկ մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ կապտանռնագույնները դուրս են եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, Իսպանիայի գավաթի եզրափակչում կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ և այժմ գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ես չեմ զարմանում: Դուք կարող եք հաջողության հասնել առանց խաղացողների վրա հսկայական ներդրումներ կատարելու: «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում է և փայլուն է խաղում Լա Լիգայում: Նրանք անսովոր արժեքավոր կազմ ունեն: Նրանք կարող են նվաճել թրեբլը, կարող են և չհաղթել:
Հիշում եմ, երբ «Ռեալը» գնում էր միանգամից 5 տիտղոս նվաճելոււ և վերջում ոչինչ չնվաճեց: Լա Լիգան վտանգված է, մենք շուտով կտեսնենք Իսպանիայի գավաթի եզրափակիչը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները»,- Տեբասի խոսքերն է մեջբերում իսպանական հայտնի AS առցանց հրատարակությունը։