Երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, «Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի 33-րդ տուրում պարտվեց «Նոթինգհեմին» (1:2): Այսպիսով, Անգելոս Պոստեկոգլուի թիմն այս մրցաշրջանում կրեց 18-րդ պարտությունը։ Վերջին անգամ «Սփըրզը» այսքան խաղ պարտվել է 2003/2004 մրցաշրջանում: Այդ ժամանակ նրանք առաջնությունն ավարտել են 19 պարտությամբ։
Հինգերորդ րոպեին հաշիվը բացել է «Նոթինգհեմի» կիսապաշտպան Էլիոտ Անդերսոնը։ 16-րդ րոպեին հյուրերի առավելությունը մեծացրել է հարձակվող Քրիս Վուդը։ 87-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը։
Անցկացրած 33 խաղից հետո «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում է՝ վաստակելով 37 միավոր։ Սփըրսն առջևում խաղեր ունի «Լիվերպուլի», «Վեսթ Հեմի», «Քրիսթալ Փելասի», «Աստոն Վիլայի» և «Բրայթոնի» դեմ: