«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունու Ֆերնանդեշը 2022 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ դուրս է մնացել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմից՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում։ Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Պորտուգալացի ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղը սկսել է պահեստայինների նստարանին։
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Ընդհանուր առմամբ, 30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է 4280 րոպե։ Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո: