ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի «Ասթոն Վիլայի» դեմ պատասխան հանդիպմանը։
«Մեզ համար «Վիլլա Պարկի» նման ավանդույթ ունեցող մարզադաշտում խաղալը մեծ փորձ է։ Պատրաստվում ենք բոլոր հնարավոր սցենարներին, ներառյալ՝ հետխաղյա և 11 մետրանոց հարվածաշարին։ Սա այնպիսի մրցաշար է, որտեղ պետք է պատրաստ լինես ամեն ինչի»։
«Այո, առաջին խաղում մենք հաղթեցինք, բայց ֆավորիտ լինելը դեռևս ոչինչ չի նշանակում։ Ճանապարհին շատ թիմեր կային, որոնք ֆավորիտ էին համարվում, բայց դուրս մնացին պայքարից։ Եթե «Ասթոն Վիլլան» ավելի լավ խաղա, ապա կհաղթի։ Մեր նպատակը մեկն է՝ հասնել կիսաեզրափակիչ»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է իսպանացի մասնագետը։
«Ասթոն Վիլա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր փարիզյան գրանդի 3։1 հաշվով տարած հաղթանակով։