Լոնդոնի «Տոտենհեմը» 2:4 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին» Անգլիայի 2024/2025 առաջնության 32-րդ տուրում: Այսպիսով, «Տոտենհեմը» սահմանել է ակումբային հակառեկորդ Պրեմիեր լիգայում վերջին 20 տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Squawka-ն։
Աղբյուրի համաձայն՝ Անգելոս Պոստեկոգլուի թիմն արդեն 17 պարտություն է կրել Անգլիայի առաջնությունում, ինչը ակումբի վատագույն արդյունքն է 2003/2004 մրցաշրջանից հետո։ Այդ ժամանակ «Սփըրսը» 19 պարտություն էր կրել։
32 տուրից հետո «Տոտենհեմը» 37 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում է։