Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում։
Ավետիսյանը հանդես է եկել օղակների վարժության եզրափակչում։
Նա վաստակել 14,466 միավոր՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում վաստակել է 14,033 միավոր։