Հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտների վարկանիշը՝ հիմնվելով քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքների վրա։
«Բարսելոնան» շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտը։ Երկրորդ տեղում է Փարիզի ՊՍԺ-ն, իսկ երրորդը՝ Միլանի «Ինտերը»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Արսենալը»։
Հաջորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Մյունխենի «Բավարիան», «Աստոն Վիլան», Մադրիդի «Ռեալը» և Դորտմունդի «Բորուսիան»։