Բրազիլական «Վիտորիա» կանանց ֆուտբոլային ակումբը հայտարարում է նոր գլխավոր հովանավորի մասին։ Թիմը պայմանագիր է կնքել Fatal Models պլատֆորմի հետ՝ մինչև 2025 թվականի ավարտը։ Ծառայության լոգոն տպագրվելու է խաղաշապիկների վրա։
Fatal Models-ն էսկորտ ծառայությունների հարթակ է, որն արդեն 2023-ից հովանավորում է «Վիտորիայի» տղամարդկանց թիմին։ Ըստ ակումբի՝ հովանավորությունը բիզնեսի համար բարձր արդյունք է ապահովել։
Նշենք, որ Բրազիլիայում սեռական ծառայությունները օրինական են 2002 թվականից։ Fatal Models-ը գործում է 2016-ից և միտված է «մեծահասակների շուկայում աշխատողների իրավունքների ընդլայնմանը»։