Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբիից հետո (0:0), «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշին ապտակած երկրպագուն կալանավորվել է և կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել հարձակման մեջ, և նա հուլիսին պետք է ներկայանա Մանչեսթերի թագի դատարան։ «Սիթին» և «Յունայթեդը» հրաժարվել են մեկնաբանություններից, քանի որ հետաքննությունը շարունակվում է։ Հաղորդվում է նաև, որ «կարմիր սատանաների» ներկայացուցիչները սերտորեն համագործակցում են ոստիկանության հետ։
Հիշեցնենք, որ դերբիի ավարտից հետո, երբ Ջեք Գրիլիշը լքում էր խաղադաշտը, «կարմիր սատանաների» երկրպագուներից մեկը հարձակվել էր նրա վրա և ապտակել խաղացողին։