Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» նպատակ ունի հրաժեշտ տալ Լուկաս Բիլիային ու Ջակոմո Բոնավենտուրային: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
2 խաղացող պայմանագրի ժամկետն էլ ավարտվում է սույն թվականի ամռանը, իսկ միլանյան ակումբը չի ցանկանում երկարաձգել պայմանագրերը: Ուստի, երկուսն էլ կստանան ազատ գործակալի կարգավիճակ:
Բոնավենտուրան «Միլան» է տեղափոխվել 2014 թ-ին ՝ «Ատալանտայից»: Այս մրցաշրջանում իտալացին 17 խաղում խփել է 2 գնդակ:
Բիլիան «Միլան» է տեղափոխվել 2017 թ-ին՝ «Լացիոյից»: Այս մրցաշրջանում արգենտինացին 7 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում: