Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Տոտենհեմ» — «Սաութհեմփթոն» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Այսպիսով՝ «Սաութհեմփթոնը» լքեց ԱՊԼ-ն։ Թիմն ունի 10 միավոր և 17-րդ տեղից հետ է մնում 22 միավորով։
Առաջնության ավարտին մնացել է 7 տուր տուր, և «Սաութհեմփթոնը» այլևս չի կարող պահպանել տեղն էլիտայում, եթե նույնիսկ հաղթի մնացած բոլոր հանդիպումները։