Այսօր՝ ապրիլի 5-ին, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ Խաղից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է հանդիպման արդյունքը։
«Լա Լիգայի տիտղոսը հաղթելն այժմ ավելի դժվար կլինի։ Մենք ստեղծեցինք բազմաթիվ պահեր, լավն էինք հարձակման գծում։ Կարող էինք ավելի լավ խաղալ պաշտպանությունում։ Կարծում եմ՝ արժանի չէինք այս պարտությանը։ Մենք պարտվեցինք մանրուքների պատճառով։ Անկասկած, մենք արժանի էինք հաղթանակի», – ասել է Անչելոտին լրագրողներին։
«Ռեալը» այժմ Լա Լիգայի առաջատար «Բարսելոնայից» հետ է մնում երեք միավորով։ Կատալոնական ակումբը այս տուրի իր հանդիպումը կանցկացնի քիչ անց՝ 23:00-ին։