«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բրագայի» 19-ամյա վինգեր Ռոջերով այն բանից հետո, երբ չկարողացավ ձևակերպել Ջովանի Կենդայի տրանսֆերը:
Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են նաև «Մանչեսթեր Սիթին», «Աստոն Վիլան», «Բրայթոնը», «Նյուքասլը», «Բրենտֆորդը» և «Ֆուլհեմը»։
Պորտուգալացի վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։