Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ։
Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գոռ Մանվելյանը՝ 86-րդ րոպեին անվրեպ իրացնելով «Նոայի» օգտին նշանակված երրորդ 11-մետրանոց հարվածը։ Խաղից հետո կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով։
«11 մետրանոցը շատ վստահ եմ իրացրել ու շատ ուրախ եմ գոլի համար։ Գնում ենք դեպի չեմպիոնություն և այսպիսի խաղերը կարևոր են մեզ համար, որպեսզի ցույց տանք թիմի բնավորությունը», — ասել է Մանվելյանը «Նոայի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․