«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 29-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ կայանալիք հանդիպման նախօրեին արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքերին։
«Ես հարգում եմ Մադրիդի «Ռեալին», ինչպես նաև Կառլո Անչելոտիին՝ աշխարհի լավագույն մարզիչներից մեկին և հրաշալի մարդուն։ Ես երբեք վատ բան չեմ ասի նրա կամ նրա ակումբի մասին։ Բայց մենք «Բարսելոնան» ենք, և այստեղ ամեն ինչ այլ է։ Լա Մասիայում կապը ֆանտաստիկ է։ Զգացվում է, որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է գերմանացի մասնագետը։
Լա լիգայի 29-րդ տուրի «Բարսելոնա» — «Ժիրոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 30-ին, Երևանի ժամանակով 18։15-ին։